Ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկում Բրիտանիայում


10:11 , 23 մարտ, 2015

Այսօր՝ մարտի 23-ին՝ Բրիտանիայի ժամանակով 14:30-ին, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորները կքննարկեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հարցը:

Միջազգային լրատվամիջոցը տեղեկացնում է, որ պատգամավորները հավաքվելու են՝ քննարկելու Ներքին գործերի նախարարությանն (Home Office) առնչվող հարցեր: «Օրը կեզրափակվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ քննարկմամբ` Լեյբորիստական կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Ստեֆըն Փոունդի առաջնորդությամբ»,- հայտնում է BBC-ն:

(Ըստ` www.armeniangenocide100.org)