Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան


09:30 , 23 մարտ, 2015

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կանSlaq.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը Slaq.am-ին տեղեկացնում է, որ մարտի 23-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզի Ճարճակիս-Միջնատուն միջգյուղական ավտոճանապարհը:


Դժվարանցանելի են Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Դիլիջանի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Արագածոտնի մարզի Ալագյազ-Ճարճակիս, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա և Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր ավտոճանապարհները:


Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Գորիս-Կապան ավտոճանապարհին առկա է մառախուղ:


Վարդենյաց լեռնանցքում, Գեղարքունիքի մազրում, Վայոց ձորի մարզում, Տավուշի մարզի Դիլիջան, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, տեղում է ձյուն: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: