Բաղադրությունը
5 մեծ կարտոֆիլ
500 գրամ աղացած միս (ըստ ցանկության)
5 հատ ձու
5 ճաշի գդալ այլուր
Աղ և պղպեղ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
1.Կարտոֆիլը մաքրել և անցկացնել մեծ քերիչով, ավելացնել աղացած միսը:
2.Բոլոր բաղադրիչները խառնել իրար:
3.Մեծ գդալով վերցնել ստացված զանգվածից և տապակել տաք բուսական յուղի մեջ, մինչև դառնա դարչնագույն:
4. Բաղադրատոմսը շատ պարզ է, բայց շատ համեղ է ստացվում:
Բարի ախորժակ