Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատարությունը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմ վարել


05:28 , 23 մարտ, 2015

1in.am–ը գրում է.

nato-computers

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել է, որ Արևմուտքը Ռուսաստանի դեմ պետք է սկսի տեղեկատվական պատերազմ վարել այն բանի համար, որպեսզի պայքարի «փաստերի կեղծ շարադրման» դեմ սոցցանցերում, գրում է Infowars-ը:

«Մեզ՝ որպես արմտյան երկրների միության կամ խմբի, անհրաժեշտ է ներառվել այդ տեղեկատվական պատերազմում: Փաստերի կեղծ շարադրման դեմ պայքարի մեթոդն այն է, որ լույս սփռի այդ ստի վրա»,-ասել է նա:

Ավելի վաղ Բրիդլավը Արևմուտքին կոչ էր արել դիտարկել Ուկրաինային նպատակով համար բոլոր գործիքները օգտագործելու հնարավորությունը: