04:34 , 23 մարտ, 2015
Lurer.com–ը գրում է.
ԱՄՆ-ն տարհանել է Եմենում գտնվող բոլոր զինվորականներին: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտին:
«Եմենի ճգնաժամը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Ջեֆ Ռաթկեն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն Եմենի տարածքից տարհանել է հատուկ նշանակության զորքերի 100 զինվորականի: