Մոդել Շուշան Երիցյանն ընկեր ունի. էքսկլյուզիվ


22:24 , 22 մարտ, 2015

Համացանցում հայտնվել են վերջերս ճանաչում ստացած մոդել և դերասանուհի Շուշան Երիցյանի և նրա ընկերոջ լուսանկարները։ Շուշանը հասցրել է կարճ ժամանակահատվածում մեծ հետաքրքրություն առաջացնել արական սեռի ներկայացուցիչների շրջանում, և նրա հնարավոր կողակցի անունը շատերի հետաքրքրությունների շրջանակում էր։ Այնուամենայնիվ, նրա անձնական կյանքը մինչ այս պահը գաղտնի էր պահվում։ Եվ այսպես. երիտասարդի անունը Գևորգ է։ Նա մի քանի տարով մեծ է Շուշանից։ Նա սիրում է ճամփորդել, վարում է թանկարժեք Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա։ Այլ մանրամասներ տղայի մասին դեռ հայտնի չեն։ Զույգի նկարների մեկնաբանություններում Շուշանի և Գևորգի ծանոթներն արդեն հասցրել են նրանց երջանկություն մաղթել ու շնորհավորել սիրահարներին։