17:01 , 22 մարտ, 2015Բուքմեյքերների կարծիքով՝ «Եվրատեսիլ-2015»-ում կհաղթեն Իտալիայի Il Volo-ի մասնակիցները:
Եռյակը ֆավորիտ է եղել մինչ երգը ներկայացնելը, իսկ երգի ներկայացումից հետո այլևս հաղթանակի կասկած չի մնացել: Իտալացիների հաղթանակի համար բուքմեյքերները նշանակել են 3:00 գործակից:
Grande amore երգը, որը խումբը կատարում է օպերային ձայներով և ժամանակակից մշակմամբ, մեծ սիրո մասին է:
Խմբի անդամներն են Ջանլուկ Ջինոբլեն (բարիտոն), Պյերո Բարոնեն և Ինյանցիո Բոսկետոն (տենոր): Խումբը հայտնվել է 2009թ.-ին՝ այն բանից հետո, երբ երիտասարդները ծանոթացել էին իտալական երաժշտական մրցույթներից մեկում: Նրանց առաջին ալբոմը միանգամից դարձավ պլատինե ու համբավ բերեց խմբին աշխարհի շատ երկրներում: