ՀՀ իշխանությունները Ցեղասպանության 100-ամյակի իրազեկումն անում են ավելի շատ ներսում, քան դրսում


15:13 , 22 մարտ, 2015

Ինչքան հասկացա` ՀՀ իշխանությունները Ցեղասպանության 100-ամյակի իրազեկումն անում են ավելի շատ ներսում, քան դրսում, էն կարգի քարոզ ու տեղեկություն են լցնում վրեքս` էլ ասելու չէ, մթոմ չգիտեինք, անտեղյակ էինք, հիմա իմանում ենք: Թե՞ ստեղ ծախսելն ու ուտելը հեշտ է: Արտաքին քարոզչությունը թողած՝ էս կարիքի ու դարդերի տակ ծռած ժողովրդին են բացատրում, թե բա գիտեք` 100 տարի առաջ... Այնինչ այստեղ միայն հյուրերին է հարկավոր բան բացատրել, տեղեկացնել, իրազեկել, հիմնական ջանքերը դուրս պիտի արվեին: Էլի լիքը բան... Բայց ո՞ւմ եմ ասում, իբր չեն հասկանում, իբր սա բացատրելու կարիք կար, կայֆի տոնածառ են սարքել ու լափել է, որ լափում են յուրյանցով...