12:42 , 22 մարտ, 2015
GalaTV.am-ը գրում է.
Ինչպես փոխանցում է«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» պաշտոնական կայքէջը, ապրիլի 22-24-ին Հայաստանում կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը, որը կունենա շուրջ 500 մասնակից ողջ աշխարհից:
Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը նշել է, որ շատ տպավորիչ կազմ է լինելու՝ միջազգային կառույցների, պետությունների ներկայացուցիչներ: Ֆորումը հարթակ է հանդիսանալու՝ խոսելու ո՛չ միայն և ո՛չ այնքան Հայոց ցեղասպանության, այլև՝ ցեղասպանությունների մասին՝ առհասարակ:
Ապրիլի 23-ին տեղի է ունենալու Ցեղասպանության զոհերի սրբադասումը: Այդ օրը Սուրբ Էջմիածնում բաց խորանի առջև տեղի կունենա սրբադասման արարողությունը, ուղիղ հեռարձակմամբ կապ կհաստատվի աշխարհի խորոշագույն հայկական եկեղեցիների հետ, որտեղ ևս հավաքված կլինեն հայկական համայնքների ներկայացուցիչները: Այդ ծեսը կավարտվի խորհրդանշական րոպեին՝ 19:15-ին, և Մայր աթոռում ու աշխարհում սփռված բոլոր հայկական եկեղեցիներում միաժամանակ կհնչեցվի գուժկանը՝ եկեղեցական տագնապի 100 զանգերը միաժամանակ կխորհրդանշեն 100-րդ տարելիցը, որից հետո կազդարարվի լռության րոպե: Վ. Սարգսյանի տեղեկացմամբ՝ աշխարհի բազմաթիվ ոչ հայկական եկեղեցիներ ևս որոշել են միանալ այդ արարողությանը: Դրան կհետևի տերունական աղոթքի ընթերցումը և Սուրբ-Սուրբ երգի կատարումը աշխարհի տարբեր ծայրերում՝ տարբեր երգչախմբերի կողմից:
Մեկ ժամ անց՝ 20.30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «SOAD» ռոք խմբի համերգը, որը բաց է հանրության համար: Վիգեն Սարգսյանը հիշեցրել է, որ խմբի անդամները երկար տարիներ միասնական համերգներ չէին տալիս, սակայն Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին նրանք հավաքվեցին համաշխարհային շրջագայության համար: «Ընդ որում, նրանք ամբողջը կազմակերպում են ինքնուրույն, պետական հանձնաժողովր գումար չի հատկացնում: Ամբողջ համերգաշարը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը»,- նշել է Սարգսյանը:
Շարունակությունն՝ այստեղ