Քրդերի առաջնորդը նորից կոչ է արել հաշտություն կնքել Թուրքիայի հետ


00:47 , 22 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Թուրքական բանտում պահվող քրդերի առաջնոր Աբդուլա Օջալանը նորից կոչ է հղել իր հայրենակիցներին: Այս մասին հայտնում է BBC-ն:

Օջալանը կրկին առաջարկել է դադարեցնել քրդերի զինված պայքարը հանուն անկախության: Բանտարկված առաջնորդն առաջարկում է հանդիպում անցկացնել և որոշել  հրադադարի եղանակը:

Օջալանի ուղերձմ ընթերցվել է Նովրուզի առիթով՝ քրդերի շատ մեծ հանրահավաքի ժամանակ:

Արդեն 30 տարի է՝ Օջալանի գլխավորած Քրդական աշխատավորական կուսակցությունը զինված պայքար է մղում Թուրքիայի ու Իրաքի տարածքում` ինքնիշխան քրդական պետություն ստեղծելու նպատակով: Պայքարի տարիներին ավելի քան 40 հազար մարդ, հիմնականում` քրդեր են զոհվել։

1999-ից Օջալանը ցմահ ազատազրկում է կրում թուրքական բանտում` պետական դավաճանության համար: