00:03 , 22 մարտ, 2015
Mediamonitor.am-ը գրում է․
Հինգշաբթի օրը հաստատված նոր օրենքի համաձայն՝ Ֆրանսիայում կոմերցիոն նշանակության շենքերի և շինությունների տանիքները այսուհետ մասնակիորեն պետք է ծածկված լինեն կամ բուսականությամբ, կամ՝ արևային վահանակներով։
Կանաչ տանիքները, որոնք ենթադրում են շենքերի վերին հատվածների համալրում կանաչ գազոնի, թփերի, ծաղիկների և այլ բուսականության շերտերով, օգտակար են մի շարք առումներով։ Նրանք ջերմամեկուսիչ ազդեցություն ունեն և կախված եղանակային պայմաններից՝ իջեցնում են շենքերի տաքացման կամ հովացման համար անհրաժեշտ էներգիայի ծախսը։
Այս մեթոդը քաղաքային միջավայրում բնակչության համար ապահովում է հավելյալ կանաչ տարածքներ, ինչպես նաև պահպանում անձրևաջրերը՝ նվազեցնելով ջրահեռացման և դրենաժային համակարգերի շահագործման ծավալը։
Քաղաքային վայրի կենդանական աշխարհին, ինչպես օրինակ՝ թռչուններին, ազատ տարածքները օգտակար են հավաքվելու և անգամ բնադրելու համար։ Դե իսկ ընդհանրապես կանաչ տարածքները գործում են որպես օդի մաքրման բնական ֆիլտրեր՝ այդպիսով նվազեցնելով օդի աղտոտվածությունը։
Կանաչ տանիքները զգալիորեն նվազեցնում են «ջերմային կղզիների» էֆեկտը, երբ քաղաքային միջավայրի ջերմաստիճանը նշանակալիորեն տարբերվում է հարակից տարածքների ջերմաստիճանից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ