Արմոն մի քանի օրից հայր կդառնա. երեխան կծնվի Ֆրանսիայում:)


23:19 , 21 մարտ, 2015

Exclusive

 Երգիչ Արմոն սպասում է իր առաջնեկին:) 2013 թվականի օգոստոսին ամուսնացած Արմոյի և Անիի առաջնեկը լույս աշխարհ կգա 20-25 օրից: Այս մասին BlogNews.am-ին հայտնեց երգիչն ու հավելեց, որ միշտ երազել է, որ իր առաջնեկները զույգ աղջիկներ լինեն, սակայն չցանկացավ բացահայտել, երազանքն իրականանալո՞ւ է, թե՞ ոչ:

«Երեխայի սեռը պարզել ենք, անվան ընտրությունն արել ենք, սակայն առայժմ չեմ ցանկանում խոսել այդ մասին: Վերջին վայրկյանին հրաշքներ լինում են:)»,- լիահույս ասաց նա:

Նա հայտնեց, որ երեխայի համար բոլոր գնումներով ինքն ու կինը միասին են զբաղվել: «Զգացողություններս արտահայտել չեմ կարող, քանի որ դեռ չեմ պատկերացնում, թե ինչ է կատարվում,- ասաց ապագա հայրիկն ու հավելեց, որ երեխայի դաստիարակաությունը կարևորում է հղիության շրջանից: -Կարծում եմ՝ երեխայի ծննդից մի քանի ամիս անց արդեն ուշ է լինում նրան դաստիարակելու համար: Արդեն խրատում ու դաստիարակում եմ նրան, գիշերները գիրք եմ կարդում, երգում եմ:)»:

Առաջիկայում Արմոն մեկնելու է Ֆրանսիա, քանի որ կինն արդեն այնտեղ է և փոքրիկը Ֆրանսիայում է լույս աշխարհ գալու: «Կինս այնտեղի քաղաքացի է, ուզում ենք մեր երեխան էլ այնտեղ ծնվի, սակայն դա չի նշանակում, որ ուզում ենք այնտեղ ապրել»,-ասաց երգիչը, ում խոսքով՝ մայիսին նախատեսում են վերադառնալ Հայաստան:

BlogNews.am-ը շնորհավորում է զույգին:)

Ամալյա Հովհաննիսյան