22:54 , 21 մարտ, 2015
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տղամարդը ծեծել է նախկին կնոջն ու վերջինիս մորը:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ տղամարդը վիճաբանել է նախկին կնոջ ու նրա մոր հետ, ձեռքերով և ոտքերով հարվածել նրանց դեմքին, մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Տղամարդն էլ իր հերթին է հաղորդում տվել, թե ինքն էլ հարվածներ ստացել, այն էլ` ապակյա իրերով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: