12-ամյա աղջնակը iPhone-ի համար երկու անգամ փորձել է սպանել հարազատ մորը


22:17 , 21 մարտ, 2015

Replik.am-ը գրում է․

Ամերիկյան Դենվեր քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է մի 12-ամյա աղջնակի, ով փորձել է սպանել հարազատ մորը, քանի որ վերջինս արգելել է դստերն օգտվել iPhone-ից:

Նախնական տեղեկությունների համաձայն, երեխան երկու անգամ փորձել է թունավորել մորը:

Մարտի սկզբին աղջնակը առաջին փորձն է արել: Երբ կինը վատ է զգացել, նրան հիվանդանոց են տեղափոխել, սակայն հենց նույն օրը դուրս են գրել և ուղարկել տուն:

IPhone-ի սիրահարը այդուհանդերձ իր մտադրությունից չի հրաժարվել և մի քանի օր անց կրկնել է մահափորձը: Սակայն այս անգամ նրա մայրը հասկացել է ամեն ինչ և միանգամից ոստիկանություն զանգահարել:

Չարագործին մեղադրանք է առաջադրվել, այժմ նա գտնվում է անչափահաս հանցագործների համար նախատեսված կենտրոնում: