ԱՄՆ-ը ավիահարվածներ է հասցրել ԻՊ դիրքերի ուղղությամբ


22:05 , 21 մարտ, 2015

10714693_359705394185571_890780829_nAraratnews.am-ը գրում է․

Ամերիկայի Միացյալ Նահանգների և միջազգային կոալիցիայի ուժերը 10 ավիահարված է հասցրել Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` 7 հարված հասցվել է իրաքյան Մոսուլ, Քիրքուր և Ռամադի և 3-ը` սիրիական Քոբանի քաղաքներում ԻՊ գրոհայինների հենակետերի ուղղությամբ:

Նշենք, որ ԱՄՆ-ր և միջազգային կոալիցիայի երկրները ավիահարվածների միջոցով պայքարում են ԻՊ-ի դեմ սկսած նախորդ տարվա սեպտեմբերից: Վերջերս նման հարվածները էապես նվազել էին, քանի որ գործընկերները օժանդակում էին տեղական ուժերին իսլամիստների դեմ ցամաքային պայքար մղելու գործում: