Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտնել է այն երգի անվանումը


19:08 , 21 մարտ, 2015

Replik.am-ը գրում է.

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտնել է այն երգի անվանումը, որն իր մոտ ասոցացվում է երջանկության հետ։ Ըստ նրա` դա Սթիվի Ուանդերի Signed, Sealed, Delivered, I m Yours երգն է:

Նա նշել է.  «Այս երգն ինձ հիշեցնում է կլիմայի նոր համաձայնագրի, ինչպես նաև զարգացման ոլորտի եկող օրակարգի մասին»: