Չարչու օրինակը բերելով՝ երկու միլիոն մարդու անարգանքի սյունին չի կարելի գամել


19:00 , 21 մարտ, 2015

Արտագաղթի սպառնալից ու ահագնացող ծավալների հարցում չարտագաղթողը ճիշտ նույնքան մեղք ունի, ինչքան որ արտագաղթողը։ Ոչ մի գրամ ոչ ավել և ոչ էլ պակաս։ Արտագաղթի հսկայական ծավալները ողջ հասարակության բացերի հետևանքն է, և այդ բացասական երևույթի մեղքը հասարակության մի կեսի՝ արտագաղթածների վրա բարդելը պարզ միամտություն է, եթե չասեմ ավելի կոպիտ բնորոշում։
Արտագաղթի մակերեսին երևացող թաղանթը մի քիչ ետ տարեք և երևույթի խորքը նայեք, կտեսնեք, որ իմ այս պնդումն իրավացի է 100%-ով։ 
Ժողովրդագրական երևույթները պետք է դիտարկել վիճակագրական մեթոդներ կիրառելով, այլ ոչ թե, վերցնելով հատուկենտ արտառոց դեպքերը և դրանցից արված եզրակացությունները, տարածել ողջ ժողովրդի վրա։
2 միլիոնից ավել մարդ է արտագաղթել երկրից։ Նրանք բոլորը, ըստ Ֆեյսում տարվող որոշ քննարկումների, հերձվածողներ են, իսկ երկրում մնացածներն ուղղափառ քրիստոնյաներ են՝ ոտքներն ամպոտ և սպիտակաթույր թևերով։
Չարչին չարչի է ամենուր։ Չարչու օրինակը բերելով՝ երկու միլիոն մարդու անարգանքի սյունին չի կարելի գամել։ Մտածեք մի քիչ։