17:49 , 21 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Իտալիայի իրավապահ մարմինները երկրի տարբեր քաղաքներում իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում Վրաստանի 10 քաղաքացիներից բաղկացած հանցախումբ են բռնել։ Այս մասին գրում է «Նովոստի-Գրուզիան»։
Նշվում է, որ ձերբակալվածները բնակարաններ են թալանել։ 10-ից 9-ը կանայք են, որոնք աշխատել են որպես դայակներ և համապատասխան տների մասին տեղեկություններ հայտնել գողերին։
Խմբավորման մի քանի անդամներ հետախուզման մեջ են։