Ուկրաինայի բանակը մահամերձ վիճակում է գտնվում. ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան


17:36 , 21 մարտ, 2015

1Fact.am-ը գրում է.

Ուկրաինացի դիվանագետը  Foreign Policy – ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ուկրաինական բանակի խնդիրները սկսվել են դեռ Սառը պատերազմի ժամանակ: Հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:

Ավելացնելով , ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Մոցիկը հայտարարել է , որ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները  կարող են խաղաղություն բերել Ուկրաինայում, ուղարկելով զենք երկրկին:

Հայտնելով ուկրաինական բանակի աններդաշնակ վիճակի մասին, Մոցիկը կոչ է արել «Վաշինգտոնին եւ նրա դաշնակիցներին»  օգնել իրենց զենքով: Ըստ նրա, հենց զենքը կնպաստի Ուկրաինայում խաղաղության հաստատմանը: