Նախարար.Գայլերի որսը թույլատրվել է միայն բնակավայրերի հարակից տարածքներում


16:36 , 21 մարտ, 2015

Նախարար.Գայլերի որսը թույլատրվել է միայն բնակավայրերի հարակից տարածքներումPanorama.am-ը գրում է.

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է «Փրկենք գայլերին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Կարինե Փանոսյանին, անդամներ Սիլվա Ադամյանին/«Թռչնասերների կենտրոն» ՀԿ/, Կարինե Դանիելյանին / ‹‹Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա›› ՀԿ/, Նարե Արամյանին և Լիլիթ Գրիգորյանին:

ԲՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաձեռնության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանի տարածքում իրականացված գայլերի թվաքանակի կարգավորման միջոցառումենրի վերաբերյալ և տեղեկացրել, որ ցանկանում են ՀՀ բնապահպանության հետ համագործակցելով գտնել խնդրի լուծման նաև այլ ուղիներ:

ՀՀ բնապահպանության նախարարը շնորհակալություն հայտնելով խնդրի վերաբերյալ քննարկման նախաձեռնության և համագործակցության առաջարկի վերաբերյալ` նշել է, որ վերջին տարիներին գայլերի թվաքանակի աճն առաջ էր բերել սոցիալ-տնտեսական, ինչպես նաև բնապահպանական լուրջ խնդիրներ: Զգալի վնաս էր հասցվում ինչպես ընտանի կենդանիներին, ինչն էլ պատճառ է հանդիսացել ՀՀ կառավարության կողմից համապատասխան միջոցառումներ իրականացնելու որոշման համար: Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչնչացված գայլերն իրենց բնական էկոհամակարգերում գոյություն ունեցող ոհմակներից դուրս քշված երիտասարդ կամ ծեր առանձնյակներ են, որոնք նոր տարածքներ զբաղեցնելու և կեր գտնելու նպատակով մոտենում են բնակավայրերին: Նախարարը շեշտել է, որ գայլերի որսը թույլատրվել է միայն բնակավայրերի հարակից տարածքներում:

Նախաձեռնության անդամներն առաջարկել են խնդիրը լուծել նաև անտառային տարածքների ավելացմամբ, էլեկտրական հովիվների և արհեստական կերակրման միջոցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ