Ամերիկացի գիտնականները ապացուցել են, որ տարեց մարդիկ շրջապատին ավելի են վստահում, ինչը նաև նրանց երջանիկ է դարձնում:
Գիտնականները երկու հետազոտություն են անցկացրել, որոնց նպատակն էր պարզել տարիքի և վստահության աստիճանի միջև կապը: 83 երկրից 197 888 մարդու շրջանում անցկացրած հարցումները ցույց են տվել, որ մեծ տարիքում մարդիկ շրջապատին ավելի շատ են վստահում, քան երիտասարդ տարիներին: Դա բացատրվում է նրանով, որ տարեցները կենտորնանում են հարազատներին շատ ժամանակ տրամադրելու և նրանց ուշադրություն տալու վրա, և համապատասխանաբար, փոխադարձ վերաբերմունքը սպասում են իրենց նկատմամբ:
