16:24 , 21 մարտ, 20151in.am-ը գրում է.

Բրուքլինում բռնկված հրդեհի հետևանքով յոթ երեխա է մահացել՝ հաղորդում է Associated Press-ը:
Ըստ Նյու Յորքի հրշեջ ծառայության ղեկավարի տվյալների՝ ևս երկու մարդ լուրջ վնասվածքներ է ստացել:
Նախնական տվյալներով՝ մահացած երեխաները 5-15 տարեկան էին, նրանք կարող են լինել նույն ընտանիքի անդամ:
Դեպքի վայրում աշխատում է մոտ 100 հրշեջ, ոստիկանությունը հետաքննում է հրդեհի բռնկման պատճառները: