16:00 , 21 մարտ, 2015
168.am-ը գրում է.
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2015 թվականի փետրվարին կազմել է 174 450 դրամ, որը 11%-ով բարձր է 2014 թվականի փետրվարի ցուցանիշից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Այդ թվում՝ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 156 498 դրամ՝ 14%-ով ավելի բարձր քան 2014 թվականի փետրվարին։ Իսկ մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է 7.4%-ով և կազմել 200 273 դրամ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ