14:45 , 21 մարտ, 2015Araratnews.am-ը գրում է.
ԵԱՏՄ-ն մի շարք ենթակառուցվածքներ ունի, որոնցում Հայաստանը կարող է նեգրավվել և առաջատար դիրքեր զբաղեցնել: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Ինտեգրում և զարգացում» կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Արամ Սաֆարյանը:
Վերը նշված ենթակառուցվածքներից ամենաարդյունավետը բանախոսը համարում է գիտական ճյուղը, որում նրա խոսքովˋ Հայաստանը կարող է աչքի ընկնել:
««Եվրասիական փորձագիտական ակումբը» ամեն տարվա սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին Երևանում ծրագրում է կազմակերպել «Երևանյան Եվրասիական ընթերցումներ» ֆորումը, որին կմասնակցեն կրեատիվ, ոչ ստանդարտ մտածողություն և նորարարական մոտեցում ունեցող մտածողներ, լրագրողներ, դիվանագետներ, ովքեր կքննարկեն եվրասիական ինտեգրման հեռանկարները»,-նկատեց բանախոսը:
Նա նկատեց, որ սխալ է ԵԱՏՄ ինտեգրման շրջանակներում միայն տնտեսական կապերի ամրապնդում տեսնելը: Քաղաքագետի խոսքովˋ ցանկության դեպքում Հայաստանը կարող է դառնալ այն վայրը, որը կմիավորի Եվրասիական ամբողջ մտավորական խավին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ