Մեր օրգանիզմի 10 պաշտպանիչ համակարգերը (լուսանկարներ)


13:36 , 21 մարտ, 2015

Մարդկային օրգանիզմը բազմաթիվ բարդ համակարգերի միավորում է:

3_00

Նման կարևոր համակարգերից մեկն այն է, որ օրգանիզմն օրական 24 ժամ, շաբաթը 7 օր մեզ պաշտպանում է արտաքին տարբեր սպառնալիքներից՝ հաճախ առանց մեր գիտության:

1. Հորանջել

Tired Girl

Ինչո՞ւ ենք մենք հորանջում: Այս մեխանիզմն այսօրվա դրությամբ քիչ է ուսումնասիրված, սակայն գիտնականներին հաջողվել է պարզել, որ գլխավոր պատճառներից մեկը, ըստ որի՝ մարդը հորանջում է, հանդիսանում է գլխուղեղի գերծանրաբեռնվածությունը: Մենք քիչ ենք քնում, շատ ենք աշխատում, սթրես ենք տանում, այստեղ մեր օրգանիզմը գործի է դնում այդ պաշտպանիչ մեխանիզմը: Հորանջելով ավելի շատ թթվածին ենք ստանում:

2. Փռշտալ

3_02

Մենք փռշտում ենք այն ժամանակ, երբ քթի խոռոչում հավաքվում են շատ ալերգեններ, միկրոբներ, փոշի կամ էլ պարզապես չարաշահում եք խոհանոցում սև պղպեղը: Փռշտալով մարդն ազատվում է այն ավելորդից, ինչ կուտակվել է քթանցքներում:

3. Մարմնի ձգում

2_03

Մարմնի ձգումն օրգանիզմի յուրատեսակ պաշտպանական մեխանիզմն է, թեև մենք այն վերահսկում ենք ամբողջությամբ: Այդ պրոցեսը շատ կարևոր է մեր մարմնի նորմալ կենսագործունեության համար:

4. Զկռտալ

ւււււււ

Զկռտալն ազդանշան է, որ ինչ-որ բան այն չէ մեր մարսողական համակարգի հետ: Իհարկե, կարող ենք զկռտալ նաև առանց լուրջ պատճառի, սակայն հիմնականում օրգանիզմն այդկերպ տեղեկացնում է, որ բավական է ուտել:

Հարկավոր է դանդաղ ու չափավոր սնվել:

Դրանից ազատվելու ունիվերսալ եղանակ չկա՝ մի մասին օգնում է շունչը պահելը, մյուսներին՝ մի բաժակ ջուրը, մի մասին էլ ոչինչ չի օգնում: Հարկավոր է պառկել ու սպասել, թե երբ զկռտոցը կանցնի: :)

5. Գիշերային ցնցումներ

Man comfortably sleeping in his bed

Ձեզ ծանոթ կլինի զգացումը, երբ պառկած եք անկողնում, պատրաստվում եք քնել, բայց կարծես Ձեր մարմնին հոսանք հարվածի: Մկանները մի վայրկյանում կրճատվում են այնքան արագ, որ անգամ կարող եք ցնցվել: Դա մեր օրգանիզմի պաշտպանական համակարգերից է: Բանն այն է, որ երբ սկսում եք քնել, Ձեր շնչառության հաճախականությունը կտրուկ նվազում է, պուլսը՝ դանդաղում, մկանները թուլանում են, իսկ գլխուղեղը դա ընկանում է որպես մահացություն: Հենց այդ պատճառով էլ այն հզոր ազդակ է ուղարկում իր տիրոջը փրկելու նպատակով: Երբ գլխուղեղը պարզում է, որ Դուք չէիք էլ մահացել, հանգստանում է ու թողնում Ձեզ հանգիստ քնել:

6. Խոնավությունից, ջրից մաշկի թառամում կամ կնճռոտում

2_06

Բոլորին է ծանոթ ջրից ոտքերի ու ձեռքերի մատների թառամելը, երբ սովորականից շատ եք մնում լոգարանում: Ի՞նչ օգտակար բան կարող է լինել դրանում: Գիտնականները պարզել են, որ մաշկի այդ փոփոխությունը պատահաբար տեղի չի ունենում: Մեր օրգանիզմը հասկանում է, որ գործ ունի բարձր խոնավության հետ, իսկ որտեղ խոնավ է, այնտեղ կարելի է սայթաքել: Այդ պատճառով էլ մեր մաշկը կնճռոտվում է՝ մեզ օգնելու համար:

7. Հիշողության կորուստ

3_07

Հիշողության կորուստը որոշ դեպքերում ոչ թե հարվածի արդյունք է, այլ մեր հոգեկան աշխարհը վատ հիշողություններից պաշտպանելու խորամանկ միջոց:

Հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ բռնության զոհերը, աղետի ենթարկվածները դեմ չեն մոռանալ առավել սարսափելի պահերը:

8. Սագի մաշկ կամ փշաքաղվել

3_08

Մաշկը փշաքաղվում է, երբ մենք մրսում ենք կամ երբ էմոցիանալ առումով լարված ենք, դա նույնպես մեր օրգանիզմի հակառակ ռեակցիան է: Երբ մենք էմոցիոնալ լարված վիճակում ենք, մեր օրգանիզմը փորձում է մեզ պատել-պաշտպանել մազածածկույթով կամ մորթով, որը գրեթե չունենք:

9. Արցունքներ

2_09

Բացի պաշտպանիչ ֆունկցիայից՝ արցունքները ծառայում են նաև որպես օրգանիզմի էմոցիոնալ պաշտպանության գործիք: Գլխավոր նշաններից մեկը, որ ցույց է տալիս, որ մարդը զգում է ֆիզիկական ցավ կամ էմոցիոնալ ցավ, արցունքներն են: Երբ մարդը լացում է, նա կարծես թաղում է իր վիշտը:

10. Հավելյալ զգարաններ

19_10

Չնայած մենք անընդհատ լսում ենք 5 զգայարանների մասին, մարդու մոտ դրանք ավելի շատ են: Այս զգացումներն օգնում են պաշտպանել մարդկային մարմինը, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում է դժբախտության մեջ: