13:27 , 21 մարտ, 2015
Aravot.am-ը գրում է.
«Առավոտը» որոշ վերապահումներով է անդրադառնում Հայաստանում արեւելյան մարտարվեստներին: Բացառության կարգով զրուցեցինք Միջազգային «Դուքենդո» ֆեդերացիայի եւ Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի հետ:
- Պարոն Վարդանյան: «Դուքենդո» թարգմանաբար ի՞նչ է նշանակում:
– «Արա: Կարող ես»: Յուրաքանչյուր մարդ կյանքում, դա լինի սպորտ, արվեստ, թե ցանկացած այլ ոլորտ, հայտնվում է որոշակիորեն դժվար իրավիճակում: Եվ եթե այն հաղթահարելու ուժ եւ ցանկություն կա, քաջալերանքի կարիք է ունենում: Այդ պահին պետք է լինի այն մարդը, որը նրան քաջալերի, ուժ եւ ճիշտ ճանապարհ ցույց տա: Այդպես սպորտում է հաճախ պատահում, երբ մարզիկը հայտնվում է հոգեբանական բարդ վիճակում: Կյանքում էլ՝ ինչ լավ գործ անես, դժվարություններ, հիասթափություններ միշտ լինում են: Պետք է կամք դրսեւորես՝ ժամանակի մեջ դրանք հաղթահարելու եւ հաջողության հասնելու համար: «Դուքենդոյում» կա կենդանական հինգ նշան. Արջ՝ բարություն եւ ուժ, Կատու՝ ճկունություն, Օձ՝ ռեակցիա, Արծիվ՝ դիպուկություն եւ Առյուծ՝ կեցվածք: Այսինքն, յուրաքանչյուրին նմանվելով՝ ձեռք ես բերում նրա որակը, իսկ բոլորին միասին՝ գնում ես դեպի կատարելություն: - Որտե՞ղ եւ ինչպե՞ս է ծնվել «Դուքենդոն»:
– Իր կանոնակարգով, մարզչական, մանկավարժական մեթոդիկայով մարզաձեւն ամբողջությամբ հաստատվել է Ամերիկայում եւ ամերիկյան մարզաձեւ է, որի հիմնադիրը ես եմ: Ծանոթ լինելով արեւելյան մարտարվեստների մեծ մասի բազային, որոնք ստեղծվել են 100 տարի առաջ, տեսա, որ այս ընթացքում կյանքը, մարդը շատ է առաջ գնացել ու որոշ բաներ սկսել են կաղալ: «Դուքենդոն» պաշտոնապես գրանցվել ու հաստատվել է Ամերիկայում, իսկ այժմ աշխարհի 14 երկրներում գործում է պաշտոնապես, եւս 16-ը ունեն լիցենզիա, որոնք ուսումնասիրում եւ յուրացնում են ծրագրերը:
- Տարօրինակ չե՞ք համարում, որ Հայաստանի նման մի բուռ երկրում գործում են արեւելյան մարտարվեստների մի քանի տասնյակ դպրոցներ, որոնք հիմնադրել են տեղացի հայերը, ու որ ավելի կասկածելի է՝ բոլորն էլ ունեն «սեւ գոտի»: Հավանաբար, Չինաստանում ու Ճապոնիայում սեւ գոտի ունեցող այդքան վարպետ չկա:
– Չեմ բացառում, որ կան մարդիկ, որոնք դպրոց են բացում, դրամ հավաքում: Կարելի է խանութից սեւ գոտի գնել, ասել՝ այն վաստակել եմ ու բիզնես անել: Բայց եթե մարզվողին տալու գիտելիք չունես, երկար չես դիմանա: Այդպիսիք ցեխ են շպրտում իսկական դպրոցների վրա: Դա, գուցե, նրանից է, որ Հայաստանում վերահսկող մարմին չկա: Բայց հավատացեք, որ ունենք լավ վարպետներ, որոնք քիչ բան չեն անում մեր երկրի համար՝ առողջ, ամուր, մարտունակ սերունդ են դաստիարակում: Որ մեզանում արեւելյան մարտարվեստների նկատմամբ թերահավատություն կա, դա գալիս է նաեւ նրանից, որ լավ վարպետների աշխատանքը կամ չի լուսաբանվում, կամ քիչ է լուսաբանվում, որ նրանք դրան կարեւորություն չեն տալիս: Այդ բացը լրացնելու նպատակով ես Հայաստանում հիմնադրել եմ նաեւ «Հայկական մարտարվեստների միացյալ խորհուրդ», որի նպատակն ընդհանուր աշխատանքները ճիշտ կազմակերպելն ու ճիշտ մատուցելն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ