Սահմանային այս ակտիվությունն ապրիլի 24-ին ընդառաջ է. Արկադի Տեր-Թադևոսյան


13:20 , 21 մարտ, 2015

Սահմանային այս ակտիվությունն ապրիլի 24-ին ընդառաջ է. Արկադի Տեր-ԹադևոսյանYerkir.am-ը գրում է.

Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանային ակտիվությունը, որը հրահրվում է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, պայմանավորված է Ցեղասպանության 100-ամյա տարելիցով:   Yerkir.am-ի այն դիտարկմանը, թե Արցախի ու Հայաստանի դեմ իրականացվող յուրաքանչյուր դիվերսիայից հետո, վերլուծելով թշնամու քայլերը, հիմնականում ասվում է, թե այդ ամենը պայմանավորված է այս կամ այն «տոնով» կամ որևէ պաշտոնյայի տարածաշրջան կատարած այցով, Տեր-Թադևոսյանը պատասխանեց. «Մեր հարևանների այս ակտիվությունը խորը և վաղուցվա արմատներ ունի: Թուրքիան քաղցր խոսքերով իր փոքր եղբորը հորդորում է սահմանային լարվածություն ստեղծել: Իմ կարծիքով՝ սահմանային այս ակտիվությունը ապրիլի 24-ի հետ է կապված»:   Կոմանդոսի կարծիքով՝ ապրիլքսանչորսյան համատեքստում թե՛ հայկական կողմը, թե՛ ադրբեջանական կողմն ակտիվություն են ցուցաբերում, սակայն տարբերությունն այն է, որ մենք ուժեղացնում ենք ճնշումները դիվանագիտական մակարդակում, իսկ նրանք սահմանային ճնշումներն են ավելացնում: «Ապրիլի 24-ին ընդառաջ՝ մեր հարևաններն ակտիվանում են և դեռ մինչև ապրիլի 24-ն ավելի կակտիվանան»,- ասաց Տեր-Թադևոսյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ