12:51 , 21 մարտ, 2015
Slaq.am-ը գրում է.
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները վերացրել են Սյունիքի մարզի Կապանից Քաջարան տանողմիջպետական ավտոճանապարհի (Մ2) 322-րդ կմ հատվածում տեղի ունեցածքարաթափման հետևանքները:
Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն