Հարկայինը տուգանել է Ա. Աղաբաբյանին.«Ասում եմ`ինձանից հեռու մնացեք, էդ հանձնաժողովը թող իր մեջ փնտրի կոռուպցիա»


12:37 , 21 մարտ, 2015

ashot axababyanGalatv.am-ը գրում է.

Հարկային մարմինը ստուգումներ է իրականացրել ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող Հրազդան տոնավաճառում եւ արդյունքում տուգանք է սահմանել 60 մլն դրամի չափով:

Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրեց պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Նա նաեւ նշեց, որ դժգոհ է եւ դատի է տվել հարկային մարմնին:

«Երկար պատմություն է, երկու-երեք տարի ստուգումներ իրականացրին, ոչ մի թերություն, ոչ մի խախտում, նաեւ՝ փաստաթղթային խախտում, չկարողացան հայտնաբերել: Եւ քանի որ բան չգտան, սկսեցին հարկային քննչական մարմինները մարդկանց՝ տոնավաճառի աշխատակիցներին, հերթով տանել, հարցաքննել: Տոնավաճառի աշխատակիցներին հարցաքննելուց հետո հասան նրան, որ իբրեւ թե մեզ մոտ խախտումներ կան, որը բացառվում է»:

Ա. Աղաբաբյանի խոսքերով՝ այդ խախտումները, որ հայտնաբերել է հարկային մարմինը, հիմնավորված չէ, չկան փաստեր եւ փաստաթղթեր, ուղղակի փորձ են արել «գործ սարքել»:

«Մի խոսքով, չհիմնավորված բաների առաջ են դնում, չկան փաստեր, չեն համապատասխանում իրականությանը, եւ հենց դրա համար էլ դատի ենք տվել: Սահմանել են տուգանք՝ 50 մլն դրամից ավելի, որը տույժ-տուգանքով կազմում է 60-62 մլն դրամ: Կարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ մենք այսօր հազիվ կարողանում էինք փակել այն վարկը, որը վերցրել ենք ստադիոնը վերականգնելու համար: Այսօր դարձրեցին մեծ պրոբլեմ: Այսօր մենք հարկայինի փողը չենք տալիս, որ բանկի փողը տանք: Այ, այս իրավիճակի մեջ ենք հայտնվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ