Ֆեյսբուքը երեկ. մի՛ տանջեք էս ազգին


12:28 , 21 մարտ, 2015

Սահմանին զոհված մեր հերոսների մասին լուրերը լսելուց կոտրվում ենք, նեղվում ու փորձում առաջ գնալ: Հասկանում ենք, որ իրանք մեր համար են ընկել: Այդ ընկճված պահին որոշ մարդիկ սկսում են գրել, թե գիտեք, տան միակ զավակն էր կամ որդի ուներ: Մեր հերոսներին մենք հիշում ենք, բայց պետք չի էս ազգին էլ ավելի ընկճել: Աստված մեր տղերքի հոգիները լուսավորի, բայց չափը պահեք, չե՞ք տեսնում՝ առանց այն էլ արդեն ժպիտը պակասում է մեր կյանքից:

Արևի խավարումը միշտ էլ հետաքրքիր երևույթ է եղել: Բայց այս հարցում էլ բախտներս չի բերել։
Մենք մոլորակի այնպիսի հատվածում ենք ապրում, որ մասնակի Արևի խավարմանն էլ ականատես չենք լինում: Ամեն ինչ ստեղծված է իդեալական ճշտությամբ մեր կյանքում: Միայն թե մարդիկ փորձում են միջամտել ու ինչ-որ բաներ փոխել: Մի խառնվեք իրար, թողեք, թող մոլորակները, ոնց որ մի քանի հազարամյակ պտտվել են, այդպես էլ պտտվեն:

Ուկրաինան ու Վրաստանն էդ երբ են եղել Հայաստանի համար մեկ բարեկամները, որ մի հատ էլ զարմանում եք, որ վրացիների լրատվականներով լուրեր են տարածվել, թե 20 հայ զինվոր է մահացել Գյուլիստանի մոտ: Ուկրաինական զինվորներն էլ, եթե չգիտեք, ասեմ, արցախյան պատերազմին վարձու մարդասպանների նման օգնում էին ազերական կողմին: Այնպես որ, մի զարմացեք: Ինչը եղել է սկզբից, շարունավում է հիմա:

Երջանկության օրն էր երեկ: Մարդիկ իրենց երջանկությունը կորցնում են աստիճանաբար, որովհետև դադարում են սիրել: Արժեքները փոխվում են, պաշտում են այլ կուռքերի: Մի՛ դադարեք ժպտալ ու փորձեք սիրել անկեղծ ու մաքուր սիրով, որ երջանիկ լինեք: