Ազնավուրը ֆրանսերեն երգող թոշակառու կնոջը համեմատել է Էդիթ Պիաֆի հետ (տեսանյութ)


12:04 , 21 մարտ, 2015

Ազնավուրը ֆրանսերեն երգող թոշակառու կնոջը համեմատել է Էդիթ Պիաֆի հետ (տեսանյութ)Panorama.am-ը գրում է.

Ռուս թոշակառու, 73-ամյա Լիդիա Իվանովնայի՝ Շառլ Ազնավուրի մոսկովյան համերգին ներկա գտնվելու երազանքի ու դրան երգչի արձագանքը շարունակում է մնալ ռուսական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում:

Աշխարհահռչակ, ծագումով հայ Շանսոնյեն Ren-tv-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ տիկին Լիդիան երգում է, ինչպես Էդիթ Պիաֆը: 

Ըստ լրատվամիջոցի, Ազնավուրը դիտել է տիկնոջ երգի տեսահոլովակը և ասել. «Նա երգում է, ինչպես Պիաֆը: Նա կարող է երգելով կարիերա անել»: 

Նա հիացել է՝ նշելով, որ չիմանալով ֆրանսերեն այդպես երգելը հրաշալի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ