ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պոսղոսյանը 5 երեխայի ունի, օրինակելի հայր է և հրաշալի ընտանիք ունի: Facebook-յան ակտիվ օգտատերերից Անկախ Հայաստանն իր բլոգում հարցազրույց է ներկայացրել պատգամավորի հետ:
-Շատերն են հիանում քո ընտանիքով, , ի՞նչ խորհուրդ կտաս երկու երեխա ունեցող ընտանիքներին:
-Հումորով պետք է կրկնեմ մի ասացվածք հայտնի անեկդոտից՝ «երկու երեխայի համար կնիկ չեն զբաղացնում»: Իսկ լուրջ ու սրտիցս պետք է մաղթեմ, որ առնվազն երկուսն էլ ունենան: Հավատա, երեխայի շատը չի լինում:
.jpg)
-Ինձ թվում է՝ երկու տղա էլ է պետք: Ի՞նչ կարծիքի ես:
-Սրտիցս ես խոսում: Ատված ձայնդ լսի ու առողջություն տիկնոջս:
-Երեկոյան տուն գնալուց երեխաներիցդ հարցնո՞ւմ ես՝ ինչ բերեմ: Իսկ եղել է, որ մեկը բան ուզի մոռացած լինես, ու ինքը հացադուլ հայտարարի:
-Հիմա հեշտ ձև եմ գտել: Ասում եմ՝ sms գրեք կամ Viber-ով ու մոռացության քանակը հասցրել եմ զրոյի: Այնպես որ տնեցիներից որևէ մեկի կողմից հացադուլ հայտարարելու մարտահրավերի առջև չեմ կանգնում:
