Արսենի Յացենյուկը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ


11:20 , 21 մարտ, 2015

Արսենի Յացենյուկը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետSlaq.am-ը գրում է.

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը ուրբաթ, մարտի 20-ին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ,-փոխանցում է korrespondent.net-ը:

Համաձայն տեղեկատվության՝ կողմերը քննարկել են Ուկրաինայի անվտանգության հարցերը, ռուսական ագրեսիայի դիմակայելու, ինչպես նաև համագործակցության երկկողմ արդիական հարցերը, մասնավորապես առևտրատնտեսական, էներգետիկական և ռազմատեխնիկական ոլորտներում:

Հիշեցնենք, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինա է ժամանել ուկրաինա-թուրքական բարձր մակարդակի հարաբերությունների խորհրդի 4-րդ նիստի շրջանակներում։ Ուրբաթ նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ: Բանակցությունների արդյունքում Պորոշենկոն հաղորդել է, որ Թուրքիան 50 մլն դոլար է տրամադրել պետբյուջեի դեժիֆիցիտը փակելու համար։