Բարսելոնան և Ատլետիկը ցանկանում են, որ Գավաթի եզրափակիչը կայանա Սանտիագո Բերնաբեուում


11:12 , 21 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

Իսպանիայի արքայական Գավաթի խաղարկության եզրափակչի մասնակիցներ «Բարսելոնան» և Բիլբաոյի «Ատլետիկը» դիմել են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որպեսզի հանդիպումը կայանա «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում:

Այս մասին հայտնում է «Marca»-ն և հավելում, որ այլընտրանքային տարբերակ է դիտարկվում «Ատլետիկի» «Սան Մամես» մարզադաշտը:

Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը կողմ չէ այն հանգամանքին, որ եզրափակիչը կայանա «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում: