Աղն օգտակար է իմունիտետի համար


10:33 , 21 մարտ, 2015

Աղն օգտակար է իմունիտետի համար168.am-ը գրում է.

Կերակրի աղը համարվում է առողջության համար ոչ այնքան օգտակար մթերք: Աղի չարաշահումը կարող է առաջացնել բարձր զարկերակային ճնշում, սրտանոթային հիվանդություններ և նույնիսկ աուտոիմունային խանգարումներ: Այնուամենայնիվ, Cell Metabolism գիտական ամսագրում վերջերս տպագրված մի հոդվածում հաղորդվում է այն մասին, որ աղը կարող է օգտակար լինել իմունային համակարգի համար: Հայտնի է, որ աղ շատ օգտագործելիս (իսկ մկների պարագայում՝ նույնիսկ քիչ քանակություն օգտագործելիս) այն կուտակվում է մաշկի շարակցական հյուսվածքում: Միևնույն ժամանակ՝ մաշկը հանդիսանում է վարակների դեմ պաշտպանության առաջին գիծը: Ուստի հարց է առաջանում՝ արդյոք աղը կարևոր չէ՞ մաշկային իմունիտետի համար: Ենթադրությունը ստուգելու համար հետազոտողները մկների մակրոֆագերը (իմունային համակարգի բջիջների տարատեսակ) աճեցրեցին աղի տարբեր կոնցենտրացիաներով սննդամիջավայրերում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ