Հոկտեմբերի 18 . եղանակը Հայաստանում


09:36 , 18 հոկտեմբեր, 2012

Եղանակը հանրապետությունում կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ: 
Այս գիշեր արևելյան շրջաններում պարբերաբար սպասվում են տեղումներ, տեղ-տեղ հնարավոր է մառախուղ: 
Հոկտեմբերի 18-ին կեսօրից հետո կդիտվի ամպամածության ավելացում, արևելյան շրջաններում տեղումները կպահպանվեն, նաև այլ շրջաններում օրվա 2րդ կեսին հնարավոր է կարճատև անձրև: Տեղ-տեղ հնարավոր է նաև ամպրոպ և քամի 18-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկն ամենուրեք կնվազի ևս 1-3 աստիճանով: