«Հասկանում եմ, որ հեռուստադիտողը մեզ կարոտում է, բայց…». Մկոն` իր և Կարգին Հայկոյի վերամիավորման մասին


09:50 , 21 մարտ, 2015

«Հասկանում եմ, որ հեռուստադիտողը մեզ կարոտում է, բայց…». Մկոն` իր և  Կարգին Հայկոյի վերամիավորման մասինLife.panorama.am-ը գրում է.

Արդեն գրեթե երկու տարի է՝ շատերին հանգիստ չի տալիս այն հանգամանքը, որ տարիներ շարունակ սիրված ու միասնական «Կարգին» դուետն առանձին է գործում: Ավարտվեց ոչ միայն «Կարգին հաղորդում»-ն, այլև փլուզվեց Հայկո-Մկո հումորային զույգը:

 Ազատություն ռադիոկայանի Facebook-յան ասուլիսի ընթացքում Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն, անդրադարձել էր այդ հարցին, քանի որ, ինչպես յուրաքանչյուր պատեհ առիթի դեպքում, երկրպագուն առաջինը հնչեցնում է նրանց միավորման մասին հարցը: Ի պատասխան, Հայկոն նշել էր, որ ինքն անձամբ բաց է և պատրաստ համագործակցել՝ հորդորելով հարցն ուղղել Մկոյին:

Life.panorama.am-ը կապ հաստատեց Մկրտիչ Արզումանյանի` Մկոի հետ, ով մեկնաբանելով իր և Հայկոյի վերամիավորման մասին լուրն ասաց. «Նշեմ, որ «Կարգին հաղորդման» ավարտը բոլորովին կապված չէ մեր դուետի փլուզման հետ: Մենք ուղղակի տվյալ պահին անցանք այլ ձևաչափի. «Կարգին հաղորդում»-ից հետո ստեղծվեց «Կարգին սերիալ»-ը, որում նորից միասին ենք աշխատել: Ինչ վերաբերում է մեր՝ կրկին համագործակցությանը, ապա ես բացառում եմ այդ հանգամանքըՄենք տարբեր անելիքներ, ծրագրեր ունենք: Մեր համագործակցությունն ինձ համար տեղում «դոփել» կլինի, հետընթաց, իսկ ես փորձում եմ նոր ռեժիսորների, դերասանների հետ աշխատել, ինչն ինձ նոր հնարավորություններ կտա: Համոզվել եմ, որ ճիշտ ուղի եմ ընտրել»:

Մկրտիչ Արզումանյանը չցանկացավ անդրադառնալ իրենց միջով անցած «սև կատվին»՝ պարզաբանելով, որ դա խիստ անձնական է և վերաբերում է միայն իրենց. «Դա մեր անձնական հարաբերություններն են, միայն մենք կարող ենք այդ մասին խոսել, ուրիշ ոչ-ոք: Նույնիսկ մեզանից որևէ մեկը իրավունք չունի այդ մասին բարձրաձայնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ