Դիմիտրի Կիսելյով. Իլհամ Ալիեւը միշտ իր խոսքի տերն է. Vestikavkaza


09:33 , 21 մարտ, 2015

Դիմիտրի Կիսելյով. Իլհամ Ալիեւը միշտ իր խոսքի տերն է. VestikavkazaAravot.am-ը գրում է.

«Այս տարվա հունիսին Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերը վկայում են բոլոր ոլորտներում Ադրբեջանի արագ աճի մասին»,- այս մասին, «Вестник Кавказа»-ի հետ զրույցում, խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին, ասել է «Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը: «Ես ունեմ Եվրոպական խաղերի հրավիրատոմս, եւ ես վերջերս նույնիսկ եղել եմ Ադրբեջանում, որտեղ տեսել եմ մրցույթի նախապատրաստական աշխատանքների մասշտաբները, եւ ինձ մոտ ամենաջերմ զգացմունքներն են մնացել: Անկեղծ ասած՝ ես հիացած եմ Ադրբեջանի ցույց տված զարգացումից եւ այն ընկերական մթնոլորտից, որ կա հանրապետությունում: Իմ կնոջ՝ Մաշայի մոտ նույնպես ջերմ զգացմունքներ են մնացել: Ցավոք սրտի մենք միայն Բաքվում ենք եղել, սակայն Ադրբեջանի մայրաքաղաքը ավելի տպավորիչ է, քան եվրոպականները: Ես կարծում են, որ այս խաղերը Ադրբեջանին աշխարհի քարտեզում դնում են մի այնպիսի աճող կետի վրա, որը շատ հաճելի է»,- նշել է Կիսելյովը: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ապագայում ոչ միայն մեծ հեռանկար ունեն, այլեւ «մեծ ներկա»: «Հերիք է հիշել միայն վերջերս տեղի ունեցած Կասպիական ֆորումը, որտեղ Ռուսաստանը եւ Ադրբեջանը, փաստացի, միակ ամբողջական, հարյուրտոկոսանոց հարաբերություններն ունեին: Դրանք երկու երկրներ էին, որոնց հարաբերություններում չկար որեւէ խնդիր, ինչը օգնեց հասնել այն համաձայնություններին, որոնք, երեւի, առաջին անգամ ձեռքբերվեցին կասպիական երկխոսության շրջանակներում»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ