04:26 , 21 մարտ, 2015
Lurer.com–ը գրում է.
Եմենի մայրաքաղաքի երկու մզկիթներում երեք հզոր պայթյուններ են որոտացել: Այս պահի դրությամբ հայտնի է 55 զոհերի մասին, վիրավորվել են տասնյակ մարդիկ, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:
Առաջին պայթյունը տեղի է ունեցել Սանաի հարավում գտնվող մզկիթում, մյուսը որոտացել է դարպասների մոտ, այն բանից հետո, երբ այցելուները սկսել են դուրս փախչել մզկիթից: Հարձակումներն իրականացրել են մահապարտ ահաբեկիչները:
Երրորդ պայթյունը տեղի է ունեցել Սանաի հյուսիսում գտնվող մզկիթում:
SkyNews Arabiya-ի փոխանցմամբ` զոհերի թվում եղել է նաև ապստամբների հոգևոր առաջնորդը: Զոհերի մեծ թիվը պայմանավորրված է նրանով, որ մարդիկ հավաքվել էին ուրբաթօրյա աղոթքին:
Բացի այդ, պայթյունը տեղի է ունեցել նաև Եմենի մեկ այլ քաղքի մզկիթում` Սաադայում: Al Arabiya-ն հաղորդում է տասնյակ զոհերի մասին: Արտակարգ դրության մանրամասները դեռ հայտնի չեն: