Կենդանի ռետինե տիկնիկ (լուսանկարներ)


04:31 , 21 մարտ, 2015

Երբ տեսնում ես, թե ինչ դիրքեր է ընդունում մոլորակի ամենաճկուն մարմնամարզուհին` Յուլիա Գյունտելը, ապա սկսում ես կասկածել, որ նա բոլորի պես կաշի և ոսկոր ունի. տպավորություն է, որ նա ռետինից է։ Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել այն, որ նա հաշված վայրկյանների ընթացքում տեղավորվում է ոչ մեծ արկղի մեջ։

1

2

Զլատա կեղծանունով հանդես եկող Յուլիան ծնվել է Ղազախստանում։

3

Մանուկ հասակում հաճախել է կրկեսային դպրոց, և դեռ այն ժամանակվանից են աղջնակի կարողությունները համարել ցնցող։

4

Այսօր նա ապրում է Գերմանիայում, մարզվում է ամեն օր և աշխատում նորանոր նախագծերի վրա, քանզի նրա յուրահատուկ կարողությունները մեծ պահանջարկ ունեն։

5

6

7