03:16 , 21 մարտ, 2015
Երկու օր առաջ, հարցազրույց տալով «Вестник Кавказа» կայքին, ՌԴ ԱՄԵՆԱլրագրողներից մեկը և Կրեմլյան քարոզչամեքենայի կարևոր մասնիկ համարվող Դմիտրի Կիսելյովն իր ՍԵՐՆ ու համակրանքն է հայտնել սև և սպիտակ ոչխարների փարավոնիկ Ի.Ալիևի հանդեպ։ Արևմուտքի ԳՐԵԹԵ բոլոր երկրներում ԱՆՑԱՆԿԱԼԻ անձ հայտարարված ռուս լրագրողը սազն առած ԳՈՎԵՐԳՈՒՄ է Ադրբեջանի ֆաշիստ նախագահին՝ վարձահատույց լինելով ստացած նավթախավիարային դոլարները։ Դ.Կիսելյովը շատ է ՀՊԱՐՏԱՑԵԼ Բաքվում անցկացվելիք Եվրոպական Օլիմպիական խաղերով։ Չգիտես որտեղից Կրեմլյան այս պրոպագանդիստը որոշել է, որ Բաքուն և Մոսկվան ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ են՝ օրինակ բերելով վերջերս անցկացված Կասպյան ֆորումը, որտեղ ՌԴ-ն և Ադրբեջանը համագործակցել են։ Սակայն Կիսելյովը բացարձակ չհիշեց, թե ինչպես ազերիներն անցյալ տարվա մարտին ՄԱԿ-ում ՌԴ-ի ԴԵՄ քվեարկեցին Ղրիմի պահով։ Կիսելյովը նաև հպարտանում է Ալիևի մարդ-«որակով»։ Ըստ Կիսելյովի՝ Ալիևն ԻՐ ԽՈՍՔԸ ՊԱՀՈՂ ՄԱՐԴ Է։ Ես ռուս լրագրողի հետ ԿԻՍՈՎ չափ եմ համաձայն։ Իր ժողովրդին նա անընդհատ ստում է շատ հարցերում։ Օրինակ՝ արդեն 12 տարի, կարելի է ասել, ԱՄԵՆ ՕՐ խոստանում է մանր կճղակավորներին «շուտով» Արցախը ԲԻԶԻՄԴԻՐԱՑՆԵԼ, այսինքն՝ ազերիացնել։ Սակայն ՌԴ-ի պահով ես լիովին համաձայն եմ Դ.Կիսելյովի հետ, որ Ի.Ալիևն ինչ ցանկանա՝ կանի։ Ի.Ալիևը ցանկացավ փակել իր տարածքում գտնվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, որը ՇԱՏ կարևոր նշանակություն ուներ Մոսկվայի համար... Ու արեց. 2013թ. հունվարի 1-ին Ի.Ալիևը ԴՈՒՐՍ ՇՊՐՏԵՑ ռուսներին Գաբալայից՝ այդպես ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՎ Վ.Վ.Պուտինի ամանորը։ Իր խոսքը ՊԱՀՈՂ Ի.Ալիևն աջ ու ձախ մեղադրում է Մոսկվային Ղրիմի օկուպացիայի մեջ ու դրա դիմաց 4 միլիարդ դոլարի զենք գնում ՌԴ-ից։ Իսկ վերջում Դ.Կիսելյովի ՔԾՆԱՆՔԸ հասել է իր գագաթնակետին, երբ ֆաշիստ և ամբոխավար Ի.Ալիևին նա անվանել է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆ ունեցող ՀԶՈՐ քաղաքական գործիչ։ Այստեղ կարելի է ասել. «Ոտքով, գխով քեզ լինի...»
Հիշեցնեմ, որ Դ.Կիսելյովը տնօրինում է համառուսաստանյան РТР հեռուստաընկերությունը, որը ՄԻՇՏ էլ աչքի է ընկել իր ազերիամետ և հակահայկական կեցվածքով։ Դմիտրի Բրիտիկովը (Ի.Ալիևի մշտական հյուրը) և փողոցային Օլգա Սկաբեևան (Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ հեռուստառեպորտաժի հեղինակը) Դ.Կիսելյովի ԱՐԺԱՆԻ աշակերտներն են։
Հ.Գ. Այս օդիոզ և շատ ագրեսիվ լրագրողը ՄԵՐ հասարակությանը հայտնի դարձավ իր տկարամիտ բարոյախրատական ելույթներով և «գաղտնի» ակումբներ ձևավորելով։ Անցյալ տարի Երևան այցելելիս նա իր դժգոհությունն էր հայտնել այն հանգամանքից, որ իր HUMMER-տաքսիի վարորդը ռուսերեն լավ չէր խոսել և մեր անվտանգությունն անմիջական կախվածության մեջ էր դրել ռուսերենի իմացությունից։ Նաև նշեմ, որ Դ.Կիսելյովը Երևանում գործող «Գրիբոեդով» ակումբի «ՀԱՅՐՆ» է։