Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզի Ռազմական ոստիկանության մոտ. ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը


00:32 , 21 մարտ, 2015

Մահվան ելքով վրաերթ` Կոտայքի մարզի Ռազմական ոստիկանության մոտ. shamshyan.comShamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ մարտի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան- Մայակովսկի ավտոճանապարհին՝ Ռազմական ոստիկանության հարևանությամբ, վրաերթ է տեղի ունեցել:

Ինչպես վրաերթի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի և վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:

Տեղում է նաև ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Համազասպ Մեհրաբյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 34 TՕ 741 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը տեղում մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել: Այս պահին նշված վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ