Եգոր Գլումովը 4 երեխայով չի բավարարվի. նա ցանկանում է էլի երեխաներ ունենալ:)


23:41 , 20 մարտ, 2015

Այսօր՝ մարտի 20-ին, լույս աշխարհ է եկել հաղորդավար Եգոր Գլումովի չորրորդ երեխան:) Նա արու զավակ է ունեցել, ում անվանակոչել է Արեգ: Հաղորդավարը BlogNews.am-ին ասաց, որ անվան ընտրությունն արել են կնոջ հետ: «Արևոտ, պայծառ ուժեղ անուն է»,- ասաց Գոռը, ում տղան ծնվել է 3400 գրամ քաշով ու 50 սմ հասակով:

Հաղորդավարն արդեն հանդիպել է որդուն և վայելել երջանկությունը: «Բոլոր երեխաներիս ծննդյան ժամանակ էլ երջանիկ եմ եղել: Այս անգամ էլ վայելում եմ երջանկությունս»,- նշեց նա: Գոռը դժվարացավ ասել, թե որդին ծնողներից ում է նման: «Նա նման է իրեն, մյուս բալիկներին նման չէ», - ասաց հայրիկը:

Գոռի ավագ դուստրը 14 տարեկան  է, մյուս դուստրը` 10, որդին՝  7, սակայն նա իրեն բազմազավակ հայր չի համարում: «Հայրս 5 երեխա է ունեցել, քավորս՝ 7, այնպես որ, ես դեռ ճանապարհ ունեմ, մինչև բազմազավակ հայր դառնալս»,- կարծում է նա:

BlogNews.am-ը շնորհավորում է հաղորդավարին, իսկ փոքրիկին մաղթում անհոգ մանկություն:)

Ամալյա Հովհաննիսյան