23:04 , 20 մարտ, 2015
Replik.am-ը գրում է.
«ԱՄՆ-ը և Իրանը ոչ քիչ ձմեռներ են ունեցել: Սակայն այժմ, գարնան գալուստին զուգահեռ, մենք կարող ենք օգտվել ընձեռնված հնարավորությունից ավելի լավ ապագա գնալու համար»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին` շնորհավորելով իրանցիների Նովրուզը և խոսելով ամերիկա-իրանական հարաբերությունների ու միջուկային բանակցությունների մասին:
«Ես անկեղծորեն հույս ունեմ, որ եթե Իրանի առաջնորդը ճիշտ որոշում կայացնի միջոկային բանակցությունների ընթացքում, դա մեզ հնարավորություն կտա նոր տարին և նոր գարունը կլինեն իրանական ժողովրդի և ամբողջ աշխարհի համար ավելի լավ ապագայի սկիզբ»,-հավելել է ԱՄՆ պետքարտուղարը: