22:03 , 20 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Եվրամիության անդամ երկրների շրջանում հակառուսական միասնական քաղաքականության ընդլայնումն ու պահպանումը օրեցօր ավելի է դժվարանում: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:
Նման հայտարարությամբ այսօր Բրյուսելում հանդես է եկել ԵՄ ներկայացուցիչ Դոնալդ Տուսկը:
«ԵՄ գագաթաժողովի կուլիսներում տեղի ունեցող բանավեճերից և խորհրդակցություններից պարզ է դանում, որ ավելի ու ավելի է բարդանում եվրոպական միակարծություն պահպանել Ռուսաստանի նկատմամբ տարվող քաղաքականության շուրջ: Այս աումով ներկայումս օրակարգում գտնվող գլխավոր հարցն այն է` պետք է կապել գործող պատժամիջոցները Մինսկում Ռուսաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման հետ»,- նշել է Տուսկը:
Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ խնդրի վերբերյալ առավել կարևոր են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի դիրքորոշումները, ովքեր արտահայտվում են պատժամիջոցների պահպանման օգտին:
Նշենք, որ ԵՄ ղեկարավարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը պահպանել Ռուսաստանի նկատմամբ գործող սահմանափակումները, մինչև այս պետությունը ի կատար կածի Մինսկում ձեռք բերված պայմանավորվածությունները: