Մի նյութ ընկավ աչքովս` ամենաանհամապատասխան զույգերի մասին: Տվյալ դեպքում դիտարկվում էին հայաստանյան աստղերը... Ես առհասարակ լուրջ չեմ ընդունում զույգերի համապատասխանության-անհամապատասխանության մասին կարծիքները: Կողքից որևէ մեկը երբեք չի կարող իմանալ՝ այդ մարդիկ իրար համապատասխանում են, թե ոչ... Թե տարիքային, թե արտաքնապես, թե սոցիալապես ձեզ շատ համապատասխան թվացող զույգն իրականում կարող է բացարձակ այդպիսին չլինել և լինել դժբախտ: Ինչպես և հակառակը:
Եթե համապատասխանությունը հնարավոր լիներ կողքից տեսնել, զգալ, այդքան դժբախտ զույգեր չէին լինի: