Սեյրան Օհանյանը մի շարք հանձնարարականներ է տվել` սահմանի լարվածությամբ պայմանավորված


19:20 , 20 մարտ, 2015

u0-neu-d2-e1226555549142268ea4e65185d662b0^pimgpsh_fullsize_distr1in.am-ը գրում է.

Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված հաշվետու ժամանակահատվածում ԶՈւ մարտական պատրաստության, հրթիռային զորքերի եւ հրետանու, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության, ինժեներական զորքերի եւ մի շարք այլ վարչությունների կողմից ենթակա ստորաբաժանումներում կատարված աշխատանքների քննարկմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Խորհրդակցության ընթացքում ենթակա ստորաբաժանումների մարտական եւ տեխնիկական պատրաստության, զորահավաքային պատրաստականության վիճակի, սպառազինության ու ռազմական տեխնիկայի շահագործման, զինվորական կարգապահության խնդիրների, ռազմական մի շարք կառույցների նորոգման անհրաժեշտության եւ այլ հարցերի վերաբերյալ հաշվետու զեկույցներ են ներկայացրել ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության, ինժեներական զորքերի, հրետանու, ՌՔԿՊ, ԳՇ ԶԾ եւ ԶԾԱԱ վարչությունների պետերը:

Մասնակիցները հանդես են եկել նաեւ առաջարկներով, որոնք առավելապես վերաբերում էին մշտական տեղակայման վայրերում եւ մարտական հենակետերում զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների, ինժեներական եւ ամրաշինական կառույցների առավել բարելավմանը եւ այս ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների կողմից իրականացվող ընթացիկ ու հեռանկարային ծրագրերին:

«Հանդես գալով ամփոփիչ զեկույցով՝ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ պատշաճ կերպով իրականացվել են զինված ուժերի պատրաստության պլանով նախատեսված բոլոր զորավարժությունները, համաբանակային միջոցառումները եւ ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առջեւ դրված խնդիրները թե խաղաղ, եւ թե պատերազմական պայմաններում:
Խորհրդակցության ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` հաշվի առնելով սահմանագոտում լարվածության աճը եւ հակառակորդի ակտիվությունը չեզոքացնելու հրամայականը, զորքերի մարտական պատրաստականության ու զգոնության բարձրացման ուղղությամբ տվել է մի շարք ցուցումներ եւ հանձնարարականներ»: