19:14 , 20 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հայտարարել է, որ պատրիարքի ընտրություն անցկացնելու համար դիմելու է թուրքական իշխանություններին ապրիլի 24-ից հետո։ Հաղորդում է «Ակօսը»՝ հղում կատարելով Ստամբուլի սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Թուրքիայի իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունեցող Պետրոս Շիրինօղլուին։
Աթեշյանը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի հայ համայնքը պահանջում է պատրիարքի ընտրություններ անցկացնել, որին ինքը ևս կողմ է։ Նա հավաստիացրել է, որ ապրիլի 24-ից հետո ընտրությունների անցկացման համար դիմելու է իշխանություններին։
Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը անբուժելի ծանր հիվանդ է։ Դա է պատճառը, որ վերջին տարիներին պատրիարքի պարտականությունները կատարում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։