Մկոն ինքն էր ցանկություն հայտնել իր կարիերան շարունակել միայնակ. Հայկ Մարության


17:55 , 20 մարտ, 2015

Asekose.am-ը գրում է

Դերասան Հայկ Մարությանը,  Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, խոսելով  Հայկո-Մկո համագործակցության դադարի մասին` ասաց, որ  այն պայմանավորված էր այն հանգամանքով, որ   Մկրտիչ Արզումանյանը ցանկություն էր հայտնել իր կարիերան  շարունակել միայնակ.

«Մենք հարգում ենք  իր որոշումը. այսուհետ առանձին  ենք  աշխատում, սակայն  շփում կա»: 

Ապա Հայկ Մարությանը նաև անդրադարձավ այն  տարածված կարծիքին, որի համաձայն` Մկրտիչ Արզումանյանի միայնակ հանդես գալու որոշումը պայմանավորված է Հայկի քաղաքացիական ակտիվության դրևսորման ակտիվությամբ, մասնավորապես` տրանստպորտի թանկացման ժամանակ ծավալած ընդդիմադիր գործունեության պատճառով, ինչը, ըստ կանխատեսումների, կարող էր` խնդիրներ էլ առաջացրել Հայկի և հեռուստատեսության միջև.

«Ես  99% չեմ  կարծում, որ դա էր պատճառը, իսկ 1%-ը  թողնում եմ ենթադրությունների համար»: