17:36 , 20 մարտ, 2015
168.am-ը գրում է.
Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ պատրաստ է երկրի պետական կառուցվածքի հարցի շուրջ անցկացնել հանրաքվե. «Մեր սահմանադրության ու մեր օրենսդրության համաձայն՝ Ուկրաինայի դաշնային կարգավիճակի մասին հարցը կարող է լուծվել միայն համազգային հանրաքվեի ճանապարհով:
Ես՝ որպես Ուկրաինայի նախագահ, պատրաստ եմ հանրաքվե հայտարարել և կատարել այդ որոշումը»: Պորոշենկոյի խոսքերով՝ Ուկրաինայի քաղաքացիների գրեթե 90 տոկոսը դեմ է հանդես գալի ֆեդերալացմանը:
Նա դա բացատրել է նրանով, որ Ուկրաինան միատարր երկիր է, որը չի համաձայնվի ճնշման յուրաքանչյուր ձևի հետ: